211652_close_icon
views-count1055 դիտում article-date 14:48 18-02-2015

Բերման են ենթարկել գրպանահատին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Ամիրյան փողոցի թիվ 2 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի 16-ի երեկոյան թիվ 67 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ: Խուզարկությամբ Արարատ Բ.-ի մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ` 19 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր