Կանադան հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
                        Կանադայի իշխանությունները նոր տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի և Ուկրաինայի մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ: 
Ինչպես հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, այս անգամ «սև ցուցակում» են հայտնվել երկու երկրների 37 ֆիզիկական անձինք և 17 ընկերություններ ու կազմակերպություններ: Նրանց մեջ են «Ռոսնեֆթ» ընկերությունը և «Նովոռոսսիա» հասարակական շարժումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

