Կանադան հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
                        Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական նոր պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի համար: 
Մասնավորապես, արգելվել է ռուսաստանցի և ուկրաինացի 20 քաղաքացիների մուտքը Կանադա, արգելվել է նաև նավթի որոնման տեխնոլոգիաների ներմուծումը Ռուսաստան:
Կանադայի վարչապետն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության սկզբից պուտինյան ռեժիմը մշտապես խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անկախությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

