Մոսկվայում ցույցի ժամանակ թոշակառու է մահացել
Մոսկվայում բողոքի ցույցի ժամանակ մի տարեց է մահացել: Թոշակառուն մասնակցելիս է եղել «Պյատորոչկա» խանութի կառուցման դեմ կազմակերպված ցույցին: Ցուցարարները փակել են դեպի շինհրապարակ տանող ճանապարհը, որպեսզի շինանյութ տեղափոխող ավտոմեքենաները չկարողանան ներս մտնել:
Շինարարական ընկերության ներկայացուցիչները փորձել են հարթել խնդիրը, սակայն ցուցարարների հետ լեզու գտնել չի ստացվել: Սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ ծերունին, որը վիճաբանության մասնակիցների կողքին է եղել, հանկարծակի ձեռքերով բռնել է կրծքավանդակը եւ գիտակցությունը կորցրել:
Դեպքի վայր ժամանակ շտապօգնության աշխատակիցներին թոշակառուի կյանքը փրկել չի հաջողվել: