3803 դիտում
22:05 26-08-2017
Մոսկվայում ձերբակալել են ազատ համացանցի համար ցույցի 17 մասնակցի
Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է «Ազատ համացանցի համար» ցույցի 17 մասնակցի: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/%D0%B2-%D0%BC%D0%BE%D1%81%D0%BA%D0%B2%D0%B5-%D0%B7%D0%B0%D0%B4%D0%B5%D1%80%D0%B6%D0%B0%D0%BD%D1%8B-%D0%BD%D0%B5%D1%81%D0%BA%D0%BE%D0%BB%D1%8C%D0%BA%D0%BE-%D1%83%D1%87%D0%B0%D1%81%D1%82%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%B2-%D0%B0%D0%BA%D1%86%D0%B8%D0%B8-%D0%B2-%D0%B7%D0%B0%D1%89%D0%B8%D1%82%D1%83-%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B4%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE-%D0%B8%D0%BD%D1%82%D0%B5%D1%80%D0%BD%D0%B5%D1%82%D0%B0/a-40251647]Deutsche Welle[/url]-ն:
Ձերբակալվածներից 4-ը կանայք են: Մի քանիսին ձերբակալել են նախքան ցույցը սկսվելը: Ցուցարարներն անցել են Սախարովի պողոտայով վանկարկելով «Մեզ չեք վախեցնի, մեզ չեք արգելի»: Ցուցարարների մեծ մասը երիտասարդներ էին:
«Համացանցը միակ միջոցն է, որտեղ Ռուսաստանում դեռևս գոյություն ունի ազատ խոսքը»,- DW-ին ասել է ցույց մասնակիցների մեկը:
Ցույցի ժամանակ ելույթ են ունեցել «Պարանաս», «Ժողովրդավական ընտրություն», «Ծովահենային կուսակցություն», «Քաղաքացիական նախաձեռնություն», «Լիբերտարիանական կուսակցություն», «Բողոքական Մոսկվա», «Ռոսկոմսվոբոդա», «Ձախ դաշինք» կազմակերպություների և կուսակցություների ներկայացուցիչները:
Նման պահանջով ցույց է անցկացվել նաև Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Վսադիվոստոկում և այլ քաղաքներում: Ցուցարարները պահանջում են վերացնել համացանցում գրաքննությունը, ազատ արձակել համացանցում ակտիվության համար կալանավորվածներին, մաթեմատիկոս Դմիտրի Բոգատովին, ինչպես նաև պահանջում են Ռոսկոմնադզորի պետ Ալեքսնադր Ժարովի հրաժարականը:
Նմանատիպ նյութեր
4993 դիտում
15:45 23-07-2017
Մոսկվայում անցկավում է «Ազատ համացանցի համար» բազմահազարանոց երթը (տեսանյութ)
1183 դիտում
11:40 18-08-2023
Ադբրեջանը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ
Այս բաժնից
871 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
970 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի