Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան,Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Գյումրի և Ախուրյան քաղաքներում:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: