211652_close_icon

Այս պահին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

views-count1029 դիտում article-date 22:19 17-02-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան,Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Գյումրի և Ախուրյան քաղաքներում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր