1338 դիտում
23:12 17-02-2015
Փախստականների առկայությունն ինքնին սադրիչ տարր է. Պետեր Պալ Կրանցին
Այսօր «ՀՌԿԿ-Հայաստան» հիմանդրամի գրասենյակում ներկայացվեց ներքին տեղահանվածների խնդիրներին վերաբերող հետազոտություն: Բանախոսը «ՀՌԿԿ-Հայաստանի» հետազոտող Պետեր Պալ Կրանցինն էր, ով Պազմանի Պետեր կաթոլիկ համալսարանի ասպիրանտ է:
«Շահարկելով փախստականների խաղաքարտը. փախստականները և ներքին տեղահանվածները Հարավային Կովկասում՝ որպես հակամարտության լուծման հիմնական գործոն» վերտառությամբ ուսումնասիրության առանցքը Հարավային Կովկասում առկա հակամարտություններում փախստականների և ներքին տեղահանվածների դերն էր:
Ուսումնասիրության թեման արդիական և հրատապ է ամբողջ տարածաշրջանի համար:
Պետեր Պալ Կրանցինի ուսումնասիրությունը բավականին ընդգրկուն էր, քանի որ պարունակում էր պատմական փաստեր, վիճակագրական տվյալներ, քաղաքական վերլուծություններ և միջազգային արձագանքներ:
«Փախստականների կամ ներքին տեղահանվածների առկայությունն ինքնին սադրիչ տարր է, քանի որ պետությունները սառեցված հակամարտություններում երկխոսություն սկսելու ժամանակ այդ հարցը որպես խաղաքարտ են օգտագործում»,- նշեց հետազոտողը:
Ուսումնասիրության մեջ բանախոսն անդրադարձել էր նաև խնդրի իրավական կարգավորմանը վերաբերող հարցերին, որոնք առկա են հետխորհրդային երկրներում: Այս մասին հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
5148 դիտում
09:45 11-04-2018
Գործարքի վավերության համար կնիքի առկայությունն այլևս պարտադիր չէ. «Փաստ»
1267 դիտում
18:28 03-07-2024
ԶՈւ-ում մահվան դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ․ ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»