211652_close_icon

Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում գետնաբուք է

views-count1431 դիտում article-date 17:40 17-02-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում և Տաշիրում տեղում է ձյուն: Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր