211652_close_icon
views-count7444 դիտում article-date 17:17 09-01-2018

2017թ. ՔԿՀ-ներում կալանավորվածների և դատապարտյալների մահացածության ամենացածր ցուցանիշն է գրանցվել

2017թ. Քրեակատարողական ծառայության կողմից արձանագրված մահվան դեպքերի վիճակագրություն 2017թ. վերջին տարիների մեջ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրանցվել է մահացածության ամենացածր ցուցանիշը: Այսպես՝ եթե 2010թ. արձանագրվել է մահվան 37, 2014թ.՝ 38 դեպք, ապա 2017 թվականին այդ թիվը եղել է 17: Հիվանդության պատճառով 2017թ. մահացել է 14 անձ՝ 2010 թվականի 32, 2014թ. 34-ի համեմատությամբ: Ի դեպ, նախորդ տարվա համեմատությամբ (7 դեպք) նվազել է նաև ինքնասպանությունների թիվը: 2017թ. գրանցվել է ինքնասպանության 2 դեպք: Ստորև ներկայացվում է վիճակագրական տվյալների աղյուսակային պատկերը՝ ըստ տարիների՝ [img]http://st0.shamshyan.com/editor/0782164001515503425367986.png[/img]

Նմանատիպ նյութեր