211652_close_icon
views-count1447 դիտում article-date 10:00 11-11-2014

Ծնելիության ամենացածր ցուցանիշն ունի Սյունիքի մարզը. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարիներին ծնելիության ամենացածր ցուցանիշով առաջին հորիզոնականում Սյունիքի մարզն է: «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն, չհամաձայնեց պաշտոնական թվերի հետ՝ «Ժամանակին» ասելով. «Էս տարի 15 հոգով ավելացել ա անցած տարվա համեմատությամբ»: Մեր դիտարկմանը, թե 15 հոգին այդքան մե՞ծ թիվ է՝ համարելու, որ ծնելիության աճ կա, մարզպետը նկատեց. «Այո, ծնելիության աճ կա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխատատեղերի խնդիրը լուծվի, որ մարդիկ չբացակայեն, և ծնելիությունն էլ շատանա»,– հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր