Պինգվինները քաղցր համ չեն զգում. գիտնականներ
Պինգվինները քաղցր եւ դառը համերը չեն զգում, նրանք կարող են տարբերել միայն թթու ու կծու համերը, ասվում է Current Biology գիտական հանդեսում հրապարակված հոդվածում, որը հեղինակել են մի խումբ գիտնականներ:
ԱՄՆ-ի եւ Չինաստանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պինգվինների մոտ բացակայում են որոշակի գեներ, որոնք պատասխանատու են համերի համար: Մասնագետների խոսքով` քանի որ պինգվինները սնունդը միանգամից կուլ են տալիս, առհասարակ կարիք չունեն համեր զգալու: