Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Մ. Մելիքյան փողոցի 17 շենքից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Ն.-ին, ով փետրվարի 13-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]