211652_close_icon

Կամավոր հանձնել են նռնակներ և փամփուշտներ

views-count1236 դիտում article-date 10:09 17-02-2015
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 15-ին, ժամը 20.45-ին, 1949 թ. ծնված Հրանտ Հ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 7.62 մմ տրամաչափի 37 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 22 փամփուշտ: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 14-ին, ժամը 12.10-ին, 1961 թ. Հրաչյա Ղ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 45 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր