ԲՀԿ-ն շտապ նիստ է հրավիրել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շտապ նիստ է հրավիրել:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ նիստում քննարկվելու են փետրվարի 20-ին հրավիրված հանրահավաքի հետ կապված հարցերը, ինչպես նաեւ ԲՀԿ-ական պատգամավորների եւ գործարարի հնարավոր արտահոսքը կուսակցությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը կուսակցությունից դուրս գալու հայտարարությամբ հանդես եկավ:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը