211652_close_icon

Ֆրանսիայի ծովային ծառայությունները փրկել են 85 միգրանտի, ովքեր փորձում էին նավով հասնել Մեծ Բրիտանիա

views-count1429 դիտում article-date 16:24 24-09-2022

Ֆրանսիայի ծովային ծառայությունները Լա Մանշի ջրերում փրկել են 65 միգրանտի, ովքեր փորձում էին նավով անօրինական մուտք գործել Մեծ Բրիտանիա։

Tass գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լա Մանշի և Հյուսիսային ծովի պրեֆեկտուրան:

Նշվում է, որ միգրանտների մեջ եղել է 17 անչափահաս  և 2 մանկահասակ երեխա:

Բոլոր միգրանտներին առաջին օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրանց տեղափոխել են Բուլոն-սյուր-Մեր նավահանգիստ, որտեղ հանձնվել են սահմանային ոստիկանությանն ու շրջանի հրշեջ-փրկարարական ծառայությանը։

Նմանատիպ նյութեր