Իտալիայի առափնյա ծառայությունները 2 օրում 2700 ներգաղթյալի են փրկել
                        Իտալիայի իշխանություններն ամեն օր հայտնում են հարյուրավոր ապօրինի ներգաղթյալների երկիր հասնելու մասին: Առափնյա ծառայությունները երեկ տեղեկացրել են, որ վերջին 2 օրում ծովում փրկել են 2700 մարդու, որոնք Աֆրիկայից Եվրոպա են հասնել հին նավերով: 
Նշենք, որ ներգաղթյալներից ոմանք հրազենային վնասվածքներ են ունեցել, իսկ մեկը նույնիսկ մահացել է: Որոշ ներգաղթյալների խոսքով, Լիբիայի ափերի մոտ ոստիկանները նրանց ուղղությամբ կրակ են բացել: Այլ վարկածով, հրաձգությունը տեղի է ունեցել տարբեր նավերի ներգաղթյալների միջև:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

