Իտալիայի առափնյա ծառայությունը մեկ օրում փրկել է 3300 ներգաղթյալի
                        Իտալիայի առափնյա ծառայությունը մեկ օրում փրկել է 3300 ներգաղթյալի Աֆրիկայից: Ծառայության ներկայացուցչի խոսքով, աղետի ազդանշան ստացվել է 17 նավից: Փրկարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է նաև 17 դիակ: 
Ներգաղթյալների միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ տարեսկզբից Միջերկրական ծովը հատելիս զոհվել է 1826 ներգաղթյալ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

