Կենդանական և բուսական յուղերի գնաճ է գրանցվել. վիճակագրություն
2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ Հայաստանի հանրապետությունում արձանագրվել է կենդանական և բուսական յուղերի 4.9%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ`1.7% գնաճ:
Վերջինս հիմնականում արևածաղկի բուսական յուղի` 3.1% և մարգարինի` 4.6% գնաճի արդյունք է: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է կենդանական և բուսական յուղերի 0.6-5.4% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում:
Մայրաքաղաքում կենդանական և բուսական յուղերի գներն աճել են 0.6%-ով: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: