211652_close_icon
views-count1057 դիտում article-date 17:36 15-02-2015

Դեսպան Քոչարյանի հանդիպումները Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ

Փետրվարի 14-ին Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը, իսկ այնուհետև խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին ընդունեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին: Հանդիպմների ընթացքում քննարկվեցին հայ-լիբանանյան երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր: Կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը կառավարական և խորհրդարանական մակարդակով: Համոզմունք հայտնվեց, որ փոխայցելությունները զգալիորեն կխթանեն բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան համագործակցության հետագա զարգացումն ու կնպաստեն երկու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Լիբանանի ժողովրդին և Լիբանանին, որի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեսասպանությունը: Դեսպանը բարձր գնահատեց Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Կողմերն ընդգծեցին, որ Լիբանանի հայ համայնքը, հանդիսանալով հուսալի և ամուր կամուրջ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև, պահպանելով ազգային հարուստ մշակույթն ու արժեքները, ակտիվորեն մասնակցում է Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին: Լիբանանյան կողմի խնդրանքով դեսպան Քոչարյանը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումների մասին, ինչպես նաև ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը: Անդրադարձ կատարվեց Լիբանանի ներքաղաքական իրավիճակին առնչվող և տարածաշրջանային հարցերի:

Նմանատիպ նյութեր