Վարշավայում կամուրջ է այրվել
                        Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նախօրեին հրդեհ էր բռնկվել Լազենկովսկի կամրջի վրա: Հրշեջներին հաջողվել է կրակը մարել 10 ժամ անց: Կրակը տարածվել էր ավելի քան 500 քառակուսի մետր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 40 հրշեջ-փրկարարական բրիգադ: 
Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառը եղել է վերանորոգման համար նախատեսված փայտյա տախտակների բռնկումը: Որոշ տվյալներով՝ դրանք միտումնավոր են այրել: 
Կամուրջը ժամանակավորապես փակ է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

