211652_close_icon
views-count1192 դիտում article-date 11:59 31-05-2014

Օբաման և Պորոշենկոն կհանդիպեն հունիսի 4-ին՝ Վարշավայում

Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպում կունենա հունիսի 4-ին՝ Վարշավայում։ Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով ԱՄՆ նախագահի արտաքին գերատեսչության խորհրդական Բեն Ռոդսին։ Նա ընդգծել է, որ հանդիպումը կայանալու է Օբամայի Եվրոպա այցելության շրջանակներում, որի ընթացքում նախագահը կհուսադրի Ուկրաինայում տիրող իրավիճակից անհանգստացած դաշնակիցներին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր պորոշենկոն ԱՄՆ֊ի նախագահ Բարակ օբամայի հետ պետք է հանդիպեր հունիսի 3֊ին։

Նմանատիպ նյութեր