211652_close_icon
views-count2040 դիտում article-date 12:53 15-02-2015

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին և Այրիվանք-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Հրազդան քաղաքում թույլ ձյուն է տեղում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր