211652_close_icon
views-count4577 դիտում article-date 14:02 15-02-2015

Միսը թանկացել է. վիճակագրություն

Հայաստանյան շուկայի մսամթերքի ապրանքախմբում 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ գրանցվել է 5.9%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ` 2.0% գնաճ: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ տավարի, ոչխարի և խոզի մսերի գներն աճել են համապատասխանաբար 0.4%, 1.2% և 1.3%-ով, թռչնամսինը՝ 0.7%-ով, աղացած մսինը`0.8%-ով, ենթամսամթերքինը (տավարի լյարդ, սիրտ)` 1.1%-ով, տավարի մսի պահածոյինը՝ 1.6%-ով, տավարի փափկամսինը` 1.9%-ով, բաստուրմայինը՝ 2.6%-ով, խոզապուխտինը` 3.1%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է մսամթերքի 1.2-3.9% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.9%-ով:

Նմանատիպ նյութեր