Դոնեցկի կայարանի մոտ կին է սպանվել
Դոնեցկի երկաթգծի կայարանի մոտակայքում ուկրաինական ուժայինների և աշխարհազորայինների բախումների ընթացքում կին է սպանվել։ Այս մասին հայտնում է InfoResist֊ը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնեցկի մարտերի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանվածը 1995 թ․ ծնված տեղացի բնակիչներից մեկն էր։
Մայիսի 26֊ին Դոնեցկում բախումների հետևանքով գրանցված զոհերի թիվն անհայտ է։