211652_close_icon

Վանաձորում սպանվել է 49-ամյա կին. ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ

views-count2482 դիտում article-date 18:23 25-12-2014
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակչուհի Նատալիա Պետրովնայի սպանության դեպքի առթիվ։ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:10-ին, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2Բ հասցեի տան բակում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ-օգնության բրիգադի կողմից հայտնաբերվել է նույն հասցեի բնակչուհի, 25.10.1965 թվականին ծնված Ն.Պետրովնայի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ պատռված վերքերով: 49-ամյա կնոջը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր