Օբաման քննադատել է մահմեդական ուսանողների սպանությունը
                        ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման քննադատել է Հյուսիսային Կարոլինայում մահմեդական ուսանողների սպանության փաստը: Նա ընդգծել է, որ «ոչ մեկ չպետք է հետապնդման կամ հարձակման ենթարկվի միայն նրա համար, որ տարբերվող արտաքին ունի եւ այլ կերպ է աղոթում»: 
Ուսանողների սպանության գործով քննություն է ընթանում: Սպանվածների հարազատները պնդում են, որ դեպքը տեղի է ունեցել կրոնական հողի վրա: 
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հյուսիսային Կարոլինայի համալսարաններից մեկի հարեւանությամբ 43-ամյա տղամարդը կրակել էր մահմեդական զույգի եւ նրանց բարեկամուհու վրա: Սպանվածները 21-23 տարեկան ուսանողուհիներ են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

