1398 դիտում
10:42 20-08-2015
ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննադատել է ԻՊ-ի կողմից Պալմիրայի հայտնի գիտնականի սպանությունը
ՄԱԿ-ի՝ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով ստորաբաժանման՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը քննադատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից սիրիական Պալմիրայի անտիկ մասի հսկիչի սպանությունը:
Հիշեցնենք՝ 82-ամյա հնագետ, Պալմիրայի թանգարանի տնօրեն Խալիդ Ասաադը Պալմիրայում աշխատել էր ավելի քան 50 տարի եւ շատ գիտական աշխատանքներ հեղինակել:
Հարազատները պատմել են, որ գիտնականի գլխատված մարմինը կապված է եղել Պալմիրակի կենտրոնական հրապարակի սյուներից մեկին: Մահից առաջ նրան շաբաթներ շարունակ կտտանքների են ենթարկել:
Հիշեցնենք՝ զինյալները Մերձավոր Արեւելքի մարգարիտը համարվող Պալմիրան գրավել էին մայիսին: Նշենք նաեւ, որ Պալմիրայի մնացորդները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Նմանատիպ նյութեր
1065 դիտում
12:30 25-08-2015
Պան Գի Մունը քննադատել է ԻՊ-ի կողմից Պալմիրայի տաճարի պայթեցումը
1248 դիտում
12:50 25-08-2015
Պալմիրայի հնագույն տաճարի ոչնչացումը ռազմական հանցագործություն է. ՅՈՒՆԵՍԿՕ
Այս բաժնից
1294 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1267 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
931 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել