Օբաման քննադատել է ճապոնացի պատանդի սպանությունը
                        ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման քննադատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ճապոնացի պատանդ Հարուն Յուկավայի սպանության փաստը: 
Օբաման կոչ է արել անհապաղ ազատ արձակել ճապոնացի մյուս պատանդին՝ լրագրող Քենդզի Գոթոյին: 
Համացանցում հայտնվել էր տեսանյութ, օրում Գոթոն ցույց էր տալիս իր սպանված հայրենակցի լուսանկարը: Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր, որ տեսանյութը կեղծ է: Այնուամենայնիվ, Վաշինգթոնը եւս ստուգում է այն: 
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ճապոնացի պատանդների ազատագրման դիմաց 200 միլիոն դոլար էին պահանջել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

