211652_close_icon
views-count20931 դիտում article-date 20:56 14-02-2015

Նոր շրջադարձ. ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի ծեծի գործով հետքերը տանում են նրա կուսակցի ուղղությամբ. տեսանյութ. yerkirmedia.am

Ակտիվիստ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու առիթով հարուցված քրեական գործը բեկումնային շրջադարձ է արձանագրել։ Այս պահին, մեր տեղեկություններում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվում Երեւանում որպեսի "Տեցի կռուգ" հայտնի տարածքում տեղակայված նախկին "Հայկոոպի" բազայի տարածքում, որտեղ այժմ գործում է ԲՀԿ խմաբկցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող "Քաղաքային ունիվերսալ բազա" ՍՊԸ-ն։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ նախօրեին Արտակ Խաչատրյանը ենթարկվել էր կրկնակի հարցաքննության, որի ընթացքում նաեւ աղոտ մի քանի դրվագներ էր նշել, թե որտեղ է իր նկատմամաբ տեւական բռնություն գործադրվել։ Օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է հենց այն ենթադրյալ վայրը, որտեղ կատարվել է հանցագործությունը։ Այս պահին տուժող Ատակ Խաչատրյանը խուզարկության վայրում է, որտեղ նրա հետ քննիչները կատարում են փորձարարություն: Տեղում աշխատող մեր գործընկերը տեղեկացրեց, որ խուզարկության վայր են եկել ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարցուցվել էր քրեական գործ Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու փաստի առիթով։ Ավելի ուշ պարզվել էր, որ նրան 07.02.2015թ -ին, ժամը 12:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տոլստոյի փողոցում գործող "Ծղոտներ" հյուրանոցային համալիրի մոտից առեւանգել էին "Տոյոտա կորոլա" մակնիշի սեւ ավտոմեքենայով ու տարել անհայտ ուղղությամբ` այդ ընթացքում դեն նետելով Արտակ Խաչատրյանին պատկանող հեռախոսները։ Մի քանի ժամ առանձնացված վայրում պահելուց եւ դաժան ծեծի ենթարկելուց հետո, նրան ազատ էին արձակել մեկ այլ վայրում։ Նախաքննության ընթացքում տուժող Արտակ Խաչատրյանի եղբայրը քննությանն է ներկայացրել տեսագրություն, որի զննությամբ պարզվել է, որ դեպքի օրը Նարեկ Աբրահամյանի վարած "Մերսեդես Բենց" ՄԼ մակնիշի ավտոմեքենային հետեւել է "Տոյոտա կորոլա" մակնիշի սեւ ավտոմեքենան: Դեպքից անմիջապես հետո "Բարգավաճ Հայաստանի" քաղխորհուրդը հայտարարությամբ դեպքը բնորոշեց քաղաքական պատվեր եւ պատրաստվում էր բոյկոտել խորհրդարանի աշխատանքը։ Ավելի ուշ այս առեւանգմանը եւ ծեծին "Բարգավաճ Հայաստանի" պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հավանական մասնակցության մասին մամուլում լուրեր շրջանառվեցին դեռ օրեր առաջ, երբ չկար Հանրապետական-Բարգավաճ Հայաստան ծայր առած պայքարը։ Նյութը՝ [url=http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=24662]սկզբնաղբյուր կայքում[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր