Հիմնարկությունից մետաղյա խողովակներ գողացողին հայտնաբերեցին
Հունվարի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դալար գյուղում գտնվող հիմնարկությունից մետաղյա խողովակներ են գողացել:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նշված գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Գրիգոր Պ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]