211652_close_icon

Դեսպան Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ

views-count1303 դիտում article-date 18:49 14-02-2015
Փետրվարի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պաշտպանության ոլորտում ընթացող հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում հանդիպում ունեցավ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի հետ: Կողմերը քննարկեցին հայ-ամերիկյան ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարները: Շոշափվեցին միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր: Էվելին Ֆարկասը հավաստիացրեց, որ փորձագիտական օժանդակության տրամադրման, ինչպես նաև կրթության ու վարժանքների միջոցով Միացյալ Նահանգները շարունակելու են Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ խաղաղապահ գործողություններում մասնակցելու համար ունակությունների բարձրացման և պաշտպանության համակարգում գործող ինստիտուտների կատարելագործման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին, որ շարունակելու են համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր