17498 դիտում
14:17 14-02-2015
Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Ռուս-սլավոնական համալսարանի ուսանողը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին հիվանդանոցում մահացել է Ռուս-սլավոնական համալսարանի ուսանող՝ 18-ամյա Նարեկ Միրզոյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/04/42091/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], փետրվարի 4-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան քաղաքի Մուրացանի փողոցի բնակիչ, 23-ամյա Հակոբ Բեշիկյանը Բաղրամյան պողոտայում իր վարած BMW մակնիշի 51 RM 051 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, 18-ամյա Նարեկ Միրզոյանին:
Վարորդը փախուստի չէր դիմել. օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է Սլավոնական համալսարանում, ով այդ պահին գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, իսկ BMW-ի վարորդը սովորում է Հայաստանի պետական ագրարային համալսարանում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3933 դիտում
22:22 27-06-2014
Երևանում ճարտարագիտական համալսարանի ուսանողը վրաերթի է ենթարկել բժշկական համալսարանի ուսանողուհուն
Այս բաժնից
20416 դիտում
19:21 05-05-2024
Ողբերգական դեպք՝ Երևանում․ դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ