ՄԱԿ ԱԽ-ն կարող է Ուկրաինայի հարցով ռուսական բանաձև ընդունել. աղբյուր
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է առաջիկա կիրակի արտահերթ նիստ անցկացնել, որի ընթացքում կընդունի բանաձև՝ ուղղված մինսկյան համաձայնությունների աջակցմանը, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
«Չի բացառվում, որ նիստը կանցկացվի կիրակի՝ փետրվարի 15-ին, սակայն դեռևս ժամը հայտնի չէ: Եթե այն, այնուամենայնիվ, անցկացվի, ապա կընդունվի բանաձև՝ ի աջակցություն համաձայնությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել Մինսկում»,-նշել է աղբյուրը:
ՄԱԿ ԱԽ-ի ևս մեկ դիվանագիտական աշխատակից հաստատել է, որ նիստին հնարավոր է ընդունվի բանաձև:
Ռուսաստանն առայժմ չի արձագանքել այդ լուրերին: