Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի, մարդու իրավունքների խախտման հարցով:Այս մասին փոխանցում է РБК-ն:
Բանաձևի համաձայն, Կիևի իրադարձությունները ծավալվել են Ուկրաինայի կառավարության՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը դադարեցնելու մասին անսպասելի որոշման պատճառով:
ԵԽԽՎ-ին անհանգստացնում է Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամը: Բանաձևում դատապարտվում է «եվրամայդան»-ի բռնությունները:
Ցույցերն ուժային մեթոդներով ճնշելու դեպքում ԵԽԽՎ-ն Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությանը սպառնացել է պատժամիջոցներով: