211652_close_icon
views-count1854 դիտում article-date 13:10 16-11-2016

ՄԱԿ-ը Ղրիմում մարդու իրավունքների ոտնահարման հարցով բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի՝ սոցիալական ու հումանիտար հարցերով հանձնաժողովը Ղրիմում մարդու իրավունքների ոտնահարման հարցով բանաձև է ընդունել, հաղորդում է BBC-ն։ Բանաձևն առաջարկել էր Ուկրաինան։ Նրանում ասվում է, որ Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում խախտվում են ղրիմ-թաթարական ժողովրդի, ինչպես նաև այլ փոքրամասնությունների իրավունքները։ Բանաձևը նաև կոչ է անում Ռուսատսանին թույլատրել միջզգային դիտորդների մուտքը Ղրիմ, պահանջում չեղարկել ՌԴ Գերագույն դատարանի կողմից Ղրիմ-թաթարական մեջլիսը որպես ծայրահեղական ճանաչելու և նրա գործունեությունն արգելելու մասին ընդունված վճիռը։ Փաստաթուղթը համաձայնեցվել է 73 երկրների կողմից, դեմ են հանդես եկել 23-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Չինաստանը և այլն։ ՌԴ ԱԳՆ ներկյացուցիչ Անատալի Վիկտորովը հայտարարել է, որ բանաձևը կազմվել է քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ հավելելով, որ Ղրիմի բնակչությունն ինքն է հանրաքվեի միջոցով կատարել ընտրությունը։

Նմանատիպ նյութեր