211652_close_icon

Վարդանանց տոնը` Եռաբլուրում

views-count2401 դիտում article-date 22:28 13-02-2015
Նախօրեին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների տոնը, որի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: ԱՀԹ Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում հավարտ Ս. Պատարագի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանի և Երկրապահ կամավորական միության հոգևոր սպասավոր Տ. Ահարոն աբեղա Շահվերդյանի կողմից կատարվեց մատաղի օրհնություն: Տոնական միջոցառմամբ եկեղեցու բակում հանդես եկավ «Մարաթուկ» ազգագրական երգի պարի համույթը: Միջոցառմանը ներկա էին երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ, հավատացյալներ, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր