Աջափնյակում տոնել են Տեառնընդառաջը. լուսանկարներ
Աջափնյակում անցկացվեց Տեառնընդառաջին ու Բուն Բարեկենդանին նվիրված միջոցառում: Արժանապատիվ Տեր Տիրան քահանա Առուշանյանի օրհնությամբ ու շնորհավորական խոսքերով տրվեց գեղեցիկ միջոցառման սկիզբը:
Ազգային երգ ու պարով, ավանդական հայկական խաղերով այն անցկացվեց «Աջափնյակ» գեղագիտական կենտրոնում: Ելույթ ունեցան Աջափնյակի մշակութային օջախների սաներն ու համույթները, «Աջափնյակ» մանկապատանեկան մարզադպրոցի սաները: