Ավտովթար Երևանում. նախկին պատգամավորի վթարի գործի նախաքննությունը վարելու է Ծառուկյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:00-ի սահմաններում Հանրապետության Հրապարակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 43-ամյա Էլիզա Եղիազարյանի վարած Nissan March մակնիշի 71 OA 071 համարանիշի և Արշակ Սադոյանի վարած Lada 112 մակնիշի 08 LU 872 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սադոյանը հանրությանը հայտնի նախկին Ազգային ժողովի պատգամավորն է, ով վթարից հետո անգամ չի իջել իր ավտոմեքենայից,և չսպասելով հարցի վերջնական հանգուցալուծմանը՝ավտոմեքենայով հեռացել է:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: