Կայացավ «Կենգուրու 2014» մրցանակաբաշխությունը
Արագածոտնի մարզում ամփոփվեցին «Այբ» կրթական հիմնադրամի «Կենգուրու 2014» եւ «Մեղու 2014» մրցույթի արդյունքները: Մարզպետ Սարգիս Սահակյանը Թալինի գեղարվեստի դպրոցում մասնակցեց կազմակերպված մրցանակաբաշխությանը, որտեղ մրցանակներ տրվեցին Թալինի տարածաշրջանի լավագույն մասնակիցներին:
Աշտարակի, Ապարանի եւ Արագածի տարածաշրջանների` մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխությունը կազմակերպվեց Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան դպրոցում: Ընդհանուր առմամբ, մարզում մրցույթի մասնակիցներից 40-ը արժանացան հատուկ մրցանակի: Բոլոր մրցանակակիրները ստացան հուշանվերներ եւ մասնակցության վկայականներ: