211652_close_icon

Գիշերային գողին բռնեցին փականը կոտրելու պահին

views-count1752 դիտում article-date 15:53 13-02-2015
Փետրվարի 12-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 23 շենքի 2-րդ մուտքում գտնվող նկուղի դռան փականը կոտրելու պահին բռնել և բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արտյոմ Ա.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է 49 սմ երկարությամբ ամրան, որին եռակցված էր 18 սմ երկարությամբ մեկ այլ ամրան: Արտյոմ Ա.-ն հայտնել է, որ ամրանով փորձում էր կոտրել նկուղի դռան փականը` այնտեղից գողություն կատարելու համար: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր