Հայաստանում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը
2015 թ. փետրվարի 14-20-ը «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում կանցկացվի Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը. կներկայացվի 2014 թ. արտադրության, տարբեր ժանրերի յոթ ֆիլմ՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա:
Երևանում փառատոնի ավարտից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաև ՀՀ Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում: Ֆիլմերը կցուցադրվեն ինչպես անգլերեն, այնպես էլ թարգմանությամբ:
Այս տարի փառատոնն անցկացվում է «Բիլայնի», Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Արարատի և Արմավիրի մարզպետարանների հետ համագործակցությամբ:
Մուտքն ազատ է:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել փառատոնի [url=http://www.britishcouncil.am/programmes/arts/british-film-festival]կայքէջը[/url]: