ԱՄՆ-ում ոստիկանները թափառաշրջիկի են սպանել
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում ոստիկանները կրակել են մի մարդու վրա, որը տեղում մահացել է:
Օրինախախտը թափառաշրջիկ է եղել, որը, ոստիկանների խոսքով, քարեր է նետել իրենց ուղղությամբ: Ոստիկանները էլեկտրաշոկ են գործի դրել, սակայն տղամարդը շարունակել է քարեր նետել: Իրավապահները ստիպված կրակել են նրա վրա:
Մինչդեռ ականատեսների խոսքով, ոստիկանները կրակ են բացել այն ժամանակ, երբ թափառաշրջիկը փախուստի էր դիմում: