ԱՄՆ-ում ոստիկանները սպանել են գարեջրի գողին. տեսանյութ
ԱՄՆ Տեխաս նահանգի Պալեստին քաղաքում ոստիկանները կրակելով սպանել են գարեջրի գողության մեջ մեղադրվողին: ձերբակալության փորձի ժամանակ նա փորձել է ատրճանակ գործի դնել:
Պարզվել է՝ այն եղել է օդամղիչ ատրճանակ: Ոստիկանները նրա վրա 10 կրակոց են արձակել: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին, սակայն կասկածյալի ձերբակալման տեսանյութը նոր է հրապարակվել: