211652_close_icon
views-count5226 դիտում article-date 11:45 13-02-2015

Ավտովթար՝ Արարատի մարզում. զորամասի գումարտակի կապի պետը Վազ 21063-ով բախվել է Mercedes-ին. կա վիրավոր

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում փետրվարի 7-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի բնակիչ, 22-ամյա Վահան Սայադյանը իր վարած Վազ 21063 մակնիշի 34 ԼQ 895 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի տարածքում բախվել է Երևանի բնակիչ, 20-ամյա Գեղամ Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 31 ՏՕ 767 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Վազ 21063-ի ուղևորուհի՝ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի բնակիչ Անի Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Վ. Սայադյանը ծառայում է ԼՂՀ ՊՆ զորամասում՝ որպես գումարտակի կապի պետ:

Նմանատիպ նյութեր