Սիրիահայերի աջակցության նոր ծրագիր` բրիտանական ընկերության հետ համատեղ
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ընդունեց «Օքսֆամ» բրիտանական բարեգործական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանին և սիրիահայ փախստականների աջակցության ծրագրի պատասխանատու Մարգարիտա Հակոբջանյանին:
Հյուրերը նախարարին տեղեկացրեցին, որ «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղը ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ համագործակցությամբ ստանձնել է իրականացնել նոր ծրագիր՝ կապված Հայաստանում գտնվող սիրիահայերի հետ: Ծրագիրը նախատեսում է 250 հազ դոլարի սահմանում աջակցել շուրջ 200 սիրիահայի՝ վճարելու բնակարանների վարձը, ըստ որում 160 հազ դոլարը դրամադրում է «Օքսֆամ», իսկ 90 հազ դոլարը՝ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը:
Նախարարը գոհունակություն հայտնեց ծրագրի վերաբերյալ և առաջարկեց առավել արդյունավետություն ապահովելու նպատակով այն ներկայացնել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստում:
Հանդիպման ընթացքում քննակվեցին սիրիահայերի խնդիրների շուրջ համագործակցությունը սերտացնելու այլ հնարավորություններ: