Եղանակը առաջիկա օրերին
[color=#CC0000]
Հանրապետության տարածքում՝ [/color]
Փետրվարի 13-16-ին արևելյան շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 13-16-ին էապես չի փոխվի, 17-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
[color=#CC0000]Երևանում՝ [/color]
Փետրվարի 13-16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է ձյուն:
[color=#CC0000]
Երևանի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.[/color]
• Օդի առավելագույն ջերմաստիճան 16.7C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -19.9C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.1C