ՀՀԿ-ական ողջ էլիտան հավաքվել է կենտրոնական գրասենյակում. ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո քաղաքական հայտարարություն է սպասվում
Հայաստանի Հանարապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը այս պահին մարդաշատ է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը փոխանցում է, որ ՀՀԿ ԳՄ նիստը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արդեն սկսվել է: ԳՄ նիստին հաջորդելու է խորհրդի նիստը: ՀՀԿ գրասենյակ են ժամանում կուսակցական նախարարները, գործարարները, ԱԺ պատգամավորները:
Խորհդի նիստին մասնակցում են նաեւ անկուսակցական, սակայն ՀՀԿ-ին սատարող պատգամավորներից ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սամվել Ալեքսանյանը:
Հիշեցենք, որ նախորդ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը հայտարարել էր, որ փետրվարի 5-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը քննարկել են, սակայն փետրվարի 12-ին քաղաքական հայտարարությամբ հանդես կգան, որից հետո շատ հարցերի պատասխան կտրվի: