1055 դիտում
18:17 12-02-2015
ՀՀ վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը եւ ՀՀ ներկայիս տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, ինչպես նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2014 թ. շարունակվել է տնտեսության զարգացման աճի միտումը, եւ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 տոկոսով (ծառայությունների, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներ): Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը եւ բարեփոխումները՝ տնտեսական աճի ապահովման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Մարկ Հորթոնը կարեւորել է տնտեսական աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը՝ մարտահրավերներին դիմակայելու եւ նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:
Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերին եւ քննարկել դրանց շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հեռանկարները, ԱՄՀ-ի կողմից լրացուցիչ օժանդակության հնարավորությունները: Հանդիպմանն արծարծվել են նաեւ ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը եւ երկկողմ փոխգործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
981 դիտում
12:27 08-04-2015
Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
4242 դիտում
21:25 19-12-2017
Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
1283 դիտում
22:10 22-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
Այս բաժնից
598 դիտում
09:22 27-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
859 դիտում
23:04 26-12-2024
2024 թվականին Աջափնյակ վարչական շրջանում բացազատվել է 6000 քմ տարածք
2857 դիտում
22:33 26-12-2024
Շատ ափսոսում և ներողություն եմ խնդրում հորս ասած խոսքերի համար. Տիգրան Ավինյան