924 դիտում
15:38 12-02-2015
Աջակցություն է ստանում սոցիալական պաշտպանության ոլորտը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 150 հազար ԱՄՆ դոլար է: Մեկ դոլարի փոխարժեքի բարձրանալու հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել եկամտի և ծախսի գումարները, որոնք հատկացվելու են «Կենսաթոշակային բարեփոխման իրազեկման կենտրոն» հիմնադրամին:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված մեկ այլ պայմանագրով կապահովվի «Աջակցություն Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և աշխատակազմի կարողությունների բարելավման համար ՏՏ նոր գործիքների ներմուծմանը» ծրագրի իրականացումը մինչև 2015թ. մարտի 31-ը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատներում խնամվում է 1090 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ, որոնց համար անհրաժեշտ է ձեռք բերել այլ ապրանքատեսակներ, որոնք ներառված չեն ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշմամբ հաստատված հավելվածներում: Գործադիրը լրացում է կատարել նշված որոշման մեջ՝ նախարարությանը հնարավորություն ընձեռելով ձեռք բերել այլ ապրանքատեսակներ:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
14:51 09-02-2023
Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ
1277 դիտում
14:55 15-01-2015
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետական աջակցություն կստանա
Այս բաժնից
469 դիտում
11:46 27-12-2024
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Փաշինյանը վարակված է Քովիդով